Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու

Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու
10.09.2013 | 13:48

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի բարի կամքը: «Եկել է ժամանակը վերջ դնելու ատելությանն ու տառապանքներին։ Եկել է ժամանակը, որ կողմերը սկսեն համատեղ աշխատանքը՝ Հելսինկյան ակտի հիման վրա։ Մոտենում է հրադադարի 20-րդ տարին, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է գտնել խաղաղության հաստատման և տարածաշրջանի բարգավաճման ուղին»,-ասել է նա` հիշեցելով, որ հակամարտության 21-րդ տարին է արդեն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց հետո նա ասել է. «Ես այստեղ եմ, որ լսեմ բոլոր կողմերին և լավ հասկանամ իրավիճակը։ Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու և հակամարտությունը լուծելու համար»: Ուորլիքը անհամբերությամբ է սպասում ֆրանսիացի և ռուս գործընկերների հետ աշխատանքները սկսելուն:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ